ՉԼ․ «Բարսելոնան» շնորհավորել է «Լիվերպուլին»
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» շնորհավորել է անգլիական «Լիվերպուլին» Չեմպիոնների լիգայի գավաթը 6-րդ անգամ նվաճելու կապակցությամբ։
Կատալոնական ակումբը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին պարտվել էր կիսաեզրափակիչում (3։0, 0։4)։
Եզրափակիչում «Լիվերպուլը» Սալահի և Օրիգիի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»։