Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր մասնագետն ահազանգել է ոստիկանություն, որ իր տան ուղղությամբ 2-րդ անգամ կրակել են
Արտակարգ դեպք Երևանում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր մասնագետն ահազանգել է ոստիկանություն, որ իր տան ուղղությամբ 2-րդ անգամ կրակել են:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիս 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Անահիտ Համզյանից, ով հայտնել է, որ ժամը 21:30-ի սահմաններում իր տան պատուհանի վրա կրակել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննիչն ու փորձաքրեագետը:
Պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե կրակոց է այլ նշված բնակարանի հյուրասենյակի երկշերտ պատուհանի դրսի կողմի ապակին անհայտ առարկայով կոտրել են:
Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Փաստի ատթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ա. Համզյանը իրավապահներին հայտնել է, որ նման բան նախկինում էլ է մեկ անգամ եղել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Համզայնն աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ: