Հայերը փայլել են մանկական «Նոր ալիք» մրցույթում
Ղրիմում ավարտվել է մանկական «Նոր Ալիք» մրցույթը։ Առաջին տեղը զբաղեցրել են Ալիս Գոլոմիսովան և Դեն բերել Օօրժակը՝ Ռուսաստանից։ Փայլել են նաև հայ պատանի կատարողները։
Եվ այսպես, 12-ամյա Էրիկ Անտոնյանը՝ Մեծ Բրիտանիայից, Իգոր Կրուտոյի երաժշտության ակադեմիայից անակնկալ ուներ։ Նա ստացավ էլեկտրական դաշնամուր։
Իսկ հայաստանը ներկայացնող 12-ամյա Կարինե Իգնատյանը հավաստագիր է ստացել, որով կարող է դիզայն ուսանել Ա․ Կոսիգինի անվան ռուսական պետական համալսարանում։
Մրցույցթին մասնակցել է Սառա Աբրահամյանը՝ Աբխազիայից, որը ինչպես և Կարինեն, մասնակցել էր «Մանկական ձայնը» նախագծին։ Մասնակիցների ելույթները գնահատում էին Լև Լեշչենկոն, Յուլիանա Կարաուլովան, Օլեգ Գազմանովը, Նիկոլայ Բասկովը, Յուլյա Սավիչեւան, իսկ ժյուրիի նախագահը Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն էր։