Փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 իժ, 1 գյուրզա․ ահազանգեր օձերի վերաբերյալ
ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում hունիսի 1-2-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում և Քարաշամբ գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 իժ, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: