Նեյմարը մեղադրվում է բռնաբարության մեջ
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մեղադրվում է բռնաբարության մեջ։ Դիմումը ոստիկանություն է ներկայացվել Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում, սակայն նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ին Փարիզում «Դիժոնի» դեմ ՊՍԺ-ի տնայից խաղից երեք օր առաջ։
Ընթանում է հետաքննություն։ Ֆուտբոլիստը կամ նրա ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։