Տարրական դպրոցը շատ լավ որակ է տալիս, միջինից սկսած ունենում ենք խնդիրներ. ԿԳ նախարար (տեսանյութ)
Այն կրթությունը, որ հիմա ստանում են դպրոցում, տարբեր մակարդակներում, տարբեր որակի է. տարրական դպրոցը շատ լավ որակ է տալիս, միջինից սկսած ունենում ենք խնդիրներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, առաջիկա մեկ տարվա ընթացքում իրենց ամբողջ գործունեության հիմնական նպատակն ու իմաստը լինելու է, որ ստեղծեն այնպիսի չափորոշիչներ ու ծրագրեր, որոնք թույլ կտան ապահովել բարձր որակյալ կրթություն 1-12 դասարաններում:
Հարցին, թե ինչպիսի երեխա է եղել եւ ինչ է ցանկացել դառնալ, նա պատասխանեց. «Չարաճճի չեմ եղել, եղել եմ հետաքրքրասեր, հանգիստ: Ամեն տարիքում տարբեր մասնագետ եմ ցանկացել դառնալ: Երբ ավարտում էի, կողմնորոշվեցի, որ պետք է արեւելագտ դառնամ: Մինչ այդ ուզում էի բժիշկ դառնալ, դրանից առաջ այլ մասնագիտություններ»: