«Արցախի» մարզչական շտաբը հեռացավ, ակումբը կանվանափոխվի
Երեւանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի, մարզիչներ Կարեն Բարսեղյանի և Արթուր Ասոյանի հետ:
««Արցախը» երախտապարտ է մարզիչներին՝ կարճ ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի ու ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն է մաղթում նրանց հետագա մարզչական կարիերայում»,- ասվում է ակումբի հայտարարությունում։
«Արցախից» նաեւ հայտնում են, որ առաջիկա օրերին ակումբը կանվանափոխվի։