Գիտնականները միջոց են գտել հակաբիոտիկների ազդեցությունը ուժեղացնելու համար՝ նվազեցնելով դոզավորումը
Լոռամիրգը ոչ միայն հարուստ է հակաօքսիդանտներով, այլեւ կարող է հակաբակտերիալ հատկություններ ունենալ, պնդում են մասնագետները: Բացառված չէ, որ ոչ հեռու ապագայում այն կարող է լրջորեն օգնել բակտերիալ վարակների դեմ պայքարում:
Մաքգիլա համալսարանից եւ Ազգային ինստիտուտից գիտնականները լոռամրգից ակտիվ նյութեր են առանձնացրել (պրոանտոցիանիդիաներ) եւ դրանցով մշակել Proteus mirabilis, Pseudomonas aeruginosa եւ Escherichia coli բակետրիաները: Այդպիսով բակտերիաները ավելի զգայուն են դարձել հակաբիոտիկների փոքր դոզաների նկատմամբ: Ինչն է ավելի կարեոր՝ պրոանտոցիանիդիաների շնորհիվ բակտերիաները հակաբիոտիիկների նկատմամբ կայունություն չեն զարգացրել:
Արդյունքը ստացվել է բակտերիալ պատի թափանցելիության ավելացման հաշվին. հակաբիոտիկների համար ավելի հեշտ է եղել ներթափանցել եւ քայքայել բակտերիաները: Զուգահեռ լոռամրգից ակտիվ նյութը խախտել է մեխանիզմի աշխատանքը, որը բակտերիայից դուրս է բերել հակաբիոտիկը:
Ստացվել է, որ պրոանտոցիանիդիաների շնորհիվ հակաբիոտիկը ոչ միայն հեշտությամբ հայտնվել է բակտերիալ բջջի ներսում, այլեւ երկար ժամանակ այնտեղ գտնվել:
Եվ արդյունքում ներազդել են հակաբիոտիկների անգամ ամենափոքր դոզաները:
Այժմ գիտնականները պետք է կենդանիների հետ փորձեր անցկացնեն: Եթե պրոանտոցիանիդիաները ապացուցեն իրենց արդյունավետությունը, բացառված չէ, որ ապագայում դրանք կսկսեն օգտագործել նաեւ մարդկանց բուժման ժամանակ: