Հայտնի են ամենավատ անտիվիրուսները
«Ռոսկաչեստվո»-ն անցկացրել է հետազոտություն MacOS եւ Windows օպերացիոն համակարգերի համար անտիվիրուսային ծրագրերի շրջանում, հաղորդում է ՌԲԿ-ը:
Հաղորդվում է, որ MacOS-ի համար լավագույն անտիվիրուսը ESET ընկերության կողմից ստեղծված Cyber Security Pro ծրագիրն է: Երկրորդ տեղում է «Կասպերսկի լաբորատորիայի» Internet Security անունով պրոդուկտը: Լավագույններից են նաեւ Norton, Bitdefender եւ G Data ընկերությունների կողմից մշակված ծրագրերը:
Windows-ի համար անտիվիրուսային ծրագրերի շարքում առաջին տեղը զբաղեցրել է Internet Security-ին, որն ստեղծվել է Bitdefender կազմակերպության կողմից: Նույն արտադրողից Antivirus Free Edition պրոդուկտն ստացել է երրորդ հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում է Internet Security անունով ESET-ի մշակած ծրագրային ապահովությունը: Լավագույն հնգյակում են նաեւ Avast-ի եւ Norton-ի ծրագրերը:
MacOS-ի համար ամենավատ անտիվիրուսներից են Avira-ի եւ Apple-ի ծրագրերը: Windows-ի անտիվարկանիշը գլխավորել են «Դոկտոր Վեբ»-ն ու Sophos-ը:
Կիբերանվտանգության փորձագետները կասկածի են ենթարկել հետազոտության արդյունքները: Նրանց կարծիքով՝ ստացված արդյունքներն անհնար է ստուգել, քանի որ պարզ է, թե որ վնասակար կոդերն են օգտագործվել վերլուծելիս:
«Դոկտոր Վեբ» ընկերությունը եւս թերահավատորեն է դիտարկել արդյունքները՝ նշելով, որ Ռոսկաչեստվո-ն զբաղվում է հիմնականում սննդամթերքի, ինչպես նաեւ հանրային լայն սպառման ապրանքների ստուգմամբ: