ՊՍԺ-ն պատրաստ է 50 միլիոն եվրոյով վաճառել Էդինսոն Կավանիին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, որին ձեռք բերելու ցանկությունի ունի Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն», հաղորդում է AS-ը։ Կավանին եւս ցանկություն ունի հեռանալ ֆրանսիական ակումբից եւ միանալ «Աթլետիկոյին»։
Փարիզյան ակումբը 32-ամյա խաղացողի համար պահանջում է 50 միլիոն եվրո։
Կավանին ՊՍԺ- է տեղափոխվել 2013-ին իտալական «Նապոլիից» 64,5 միլիոն եվրոյով։
Ֆրանսիայի ավարտված առաջնության 21 խաղում Կավանին խփել է 18 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս