«Փյունիկը» հրաժեշտ տվեց 6 խաղացողի
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Մոհամեդ Կոնատեի (հարձակվող), Ուսման Մուհամեդի (կիսապաշտպան), Լասինա Դաոյի (հարձակվող), Սերգեյ Կոլիչևի (պաշտպան), Վյաչեսլավ Դմիտրիևի (պաշտպան) և Դենիս Դորոժկինի (հարձակվող) հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Փյունիկը» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն։
Մայիսի 31-ին երեւանյան թիմից հեռացել էր նաեւ երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» ամռանը հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։