1-ին զորամիավորման հրամանատարությունը հանկարծակի ստուգումներ է իրականացրել հրետանային զորամասերից մեկում
Մայիսի 30-ին 1-ին զորամիավորման հրամանատարությունը հանկարծակի ստուգումներ է իրականացրել հրետանային զորամասերից մեկում:
Ստուգման ընթացքում անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, կազմակերպվել է ստորաբաժանումների դուրսբերումը կենտրոնացման շրջան, բացազատվել են անձնակազմի եւ տեխնիկայի ընդունման կետերը:
Զորամիավորման հրամանատարությունը ստուգել է նաեւ անձնակազմի մարտավարամասնագիտական տեսական գիտելիքները: