«Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» կատարված ուսումնասիրությունների արդյունքում քրգործ է հարուցվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» ՊՎԾ–ի կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա։ Այս մասին News.am–ի հարցման ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 308 –րդ հոդվածի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահման դեպքի կապակցությամբ և գործն ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ Քննչական կոմիտե։
Ավելի վաղ ՊՎԾ–ից հայտնել էին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» իրականացված ուսումնասիրութունը։ Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։