Սամվել Բաբայանը կողմնակիցների հետ կապված միջադեպը կենցաղային հողի վրա չէ. նրանք նույնիսկ ծանոթ չեն. հայտարարություն
Սամվել Բաբայանը կողմնակիցների հետ կապված միջադեպը կենցաղային հողի վրա չէ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սամվել Բաբայանի գրասենյակը:
Հայտարարությունում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ ֆինանսական կենցաղային հողի վրա է:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը եւ իր կողմնակիցները որեւէ խնդիրներ, այն էլ կենցաղային մակարդակի չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն:
Կոչ ենք անում Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին հետաքննությունը տանել ճիշտ ուղղությամբ: Սա որեւէ կենցաղային մակարդակի վեճ չէ, սա կրում է քաղաքական բնույթ, ուստի կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետամուտ լինել այս հանցագործության բացահայտմանը եւ փնտրել սրա հիմքերը ճշգրիտ ուղղությամբ:
Մենք ինքներս հետամուտ ենք լինելու սրա բացահայտմանը: Հիսունից ավելի մարդիկ են ընդգրկված եղել այս հանցագործության մեջ: Ուստի շրջանակը բավականին լայն է»: