«Կարծում եմ՝ սերնդափոխությունն այս առումով լավ բան է». Արարատ Միրզոյանը՝ Գագիկ Հարությունյանի մասին
Ես կարծում եմ, որ սերնդափոխությունն այս առումով լավ բան է եւ ողջ հարգանքով Գագիկ Հարությունյանի անձի նկատմամբ, կարծում եմ, որ նա ճիշտ որոշում է կայացրել: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառանլով ԲԴԽ նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականին:
Նրա խոսքով, դրանից հետո դատավորների ընդհանուր ժողովի հայտարարություններն ու հնչած բազմաթիվ ելույթները վկայեցին, որ նույն դատավորների միջավայրում կա հստակ գիտակցում, որ ՀՀ արդարադատության համակարգը պետք է արմատապես վերափոխվի եւ դառնա այն դատարանը, որը գրված է օրենքներով:
«Այն մարդիկ, որոնք այնտեղ են, չեն կարողանում դա իրականացնել: Նաեւ վեթինգի մասին խոսակցությունը դրա մասին է»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է վերաբերում ՍԴ նախագահի պաշտոնից Հրայր Թովմասյանի հնարավոր հրաժարականին, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես չեմ խոսել Հրայր Թովմասյանի հետ իր հնարավոր հեռանալու մասին»: