Նորամարգում պայթյունից տուժած կինը բարդ վիրահատության է ենթարկվել
Նորամարգում երեկ՝ մայիսի 30-ին նախկին ամուսնու կողմից նետված նռնակների պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած կինը բարդ վիրահատական միջամտության է ենթարկվել։
Նա նշեց, որ կինը բավականին ծանր վնասվածքներ է ստացել, վիրահատել են կնոջ սիրտը, որովայնը, վերջույթները։
«Վիրահատական միջամտությունը մոտ 6 ժամ է տեւել, տուժածի վիճակը հարաբերական կայուն է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հիվանդին արհեստական շնչառական սարք է միացված։
Նշենք, որ պայթյունից տուժած կնոջ ներկայիս ամուսինը, որը 60 տարեկան էր երեկ՝ մայիսի 30–ին ստացած վնասվածքներից բժշկական կենտրոնում մահացել է:
Մուրադյանը տեղեկացրեց, որ պայթյունի հետեւանքով տուժած ընտանիքի անդամներից հղի կինն էլ արդեն տեղափոխվել է գինեկոլոգիական բաժանմունք։
Կինը, որը 32 շաբաթակն հղի է, ստացել է ստորին վերջույթների պայթյունաբեկորային վնասվածք. նրա վիճակը կայուն է։
2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:25-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում հրազենային վնասվածք ստացած անձինք կան:
Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի 60–ամյա բնակիչը, Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ եւ վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու եւ ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց թվում եղել է նաեւ 2018թ. ծնված մանկահասակ երեխա: Վերջինս բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից։