8 մլրդ ջրային ռեսուրսից Հայաստանն ընդամենը 2 մլրդ է օգտագործում. փոխնախարար
8 մլրդ ջրային ռեսուրսից Հայաստանն ընդամենը 2 մլրդ է օգտագործում: Այս մասին մայիսի 31-ին «Ֆերմերների կոնգրես» համաժողովի ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով դա պայմանավորված է նրանով, որ լուծված չեն ջրամբարների շինարարության հետ կապված խնդիրները:
«Խնդիրը մեզ համար ամենակարեւորներից մեկն է հաշվի առնելով այն, որ Թուրքիան Արաքս գետի վրա արդեն ջրամբարների շինարարության հետ կապված աշխատանքներ է իրականցնում, ինչը նրան թույլ կտա օգագործել գետի գրեթե ամբողջ ջրային ներուժը», ասաց նա:
Նշենք, որ Հայաստանում մայիսի 31-ին տեղի է ունենում «Ֆերմերների կոնգրես» համաժողովը։ Միջոցառումը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, «Մասնակցության քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակում։ Նախագծի հիմնական նպատակը աջակցությունն է Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը ագրարային քաղաքականության բարելավման ճանապարհով։