Այս գիշեր Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկում բախվել են «Լեքսուս»-ն ու «Միթսուբիշին»
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 01:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Lexus ES» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Mitsubishi» (վարորդ` Ս.Ի.) մակնիշների ավտոմեքենաները, առկա է վառելիքաքսուկային նյութի արտահոսք. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և կատարել ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ: