«Մանչեսթեր Սիթին» մերժել է «Բավարիային»
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մերժել է Մյունխենի «Բավարիային» Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեի տրանսֆերի հարցում։ Գերմանիայի չեմպիոնն առաջարկել է 80 միլիոն եվրո, հաղորդում է The Guardian-ը։
Անգլիական թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի ցանկանում զրկվել 23-ամյա տաղանդավոր խաղացողից, իսկ Սանեն մտադրություն չունի վերադառնալ Բունդեսլիգա։
Սանեն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2016թ․ ամռանը գերմանական «Շալկեից» 50 միլիոն եվրոյով։ Անգլիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 31 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։