Երեւանում 17-ամյա երեք երիտասարդ է հոսպիտալացվել՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով
Երևանում այսօր՝ մայիսի 30-ին, երեք երիտասարդ է հոսպիտալացվել․ հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 20:15-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել երեք երիտասարդներ՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով։
Ոստիկանները պարզել են վիրավորների ինքնությունը, նրանք են՝ Մխիթար Մանուկյանը, Հարություն Կուրղինյանը և Սամվել Ղազարյանը, բոլորն էլ 17 տարեկան:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և սկսվել է հետաքննություն՝ պարզելու համար դեպքի հանգամանքները: