Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ...

Հայատյացությունը ադրբեջանական հասարակության մեջ սկսել է ընկալվել որպես նորմա․ Արցախի ԱԳՆ

Ադրբեջանում այլատյացության հետ կապված իրավիճակի շարունակական վատթարացման ֆոնին միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է՝ ազդել ադրբեջանական իշխանությունների վրա՝ ատելության քարոզի դադարեցման և դրա հարուցած բացասական երևույթների վերացման նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ արձագանքելով Բաքվում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում հայ ֆուտբոլիստի բացակայությանը՝ Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։

Հայտարարության ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ․

«Բաքվում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի հետ կապված գործընթացները, մասնավորապես, այն, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանը ստիպված է եղել չմասնակցել խաղին, ինչպես նաև բազմաթիվ հայ երկրպագուների չեն կարողացել մեկնել Բաքու խաղը դիտելու, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ տասնամյակներ շարունակ հայատյացության սերմանմանն ուղղված պետական քաղաքականության բացասական հետևանքները չեն կարող հաղթահարվել մի ակնթարթում։ Սպորտային իրադարձությունը, որը կարող էր նպաստել հակամարտող կողմերի հասարակությունների հաշտեցմանը, հակառակ ազդեցությունն ունեցավ և ի ցույց դրեց հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ադրբեջանական կողմի անբարեհաճության աստիճանը։

Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյացությունը սկսել է ակտիվորեն օգտագործվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուժային ճնշմանն ուղղված քաղաքականության գործիք։ Տարիների ընթացքում Ադրբեջանում հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը ոչ միայն չի թուլացել, այլև սկսել է ներթափանցել հանրային կյանքի բոլոր բնագավառները, այդ թվում՝ կրթության ոլորտ։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում «քաղաքական գործիչները, կրթական հաստատությունները, ԶԼՄ-ները շարունակում են հայատյացություն քարոզել․ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով այդ ատելության հռետորաբանությունը» (CRI(2016)17, էջ. 9)։

Հայատյացության սերմանումն ու այդ հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսումը բարձրացվել են պետական քաղաքականության աստիճանի, որն Ադրբեջանի նախագահը հետևյալ կերպ է ձևակերպել՝ «Ադրբեջանի հիմնական թշնամին համայն հայությունն է»։

Ադրբեջանում ռասիզմի և հայատյացության դրսևորումների առկայությունը հաստատվում է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային դաշնագրի հարցերով խորհրդատվական հանձնաժողովի փաստաթղթերում։

Ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյացության հողի վրա կատարված հանցագործությունների խրախուսման աղաղակող օրինակներից է 2012 թ․ օգոստոսին Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջան՝ հետագա ներմամբ, հերոսացմամբ և որպես նմանակման օրինակ համազգային փառաբանմամբ։ Մինչդեռ, Ռամիլ Սաֆարովը հանցագործ է, ով հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում Բուդապեշտում անցկացվող դասընթացներին իր հետ մասնակցող հայազգի սպային քնած ժամանակ կացնահարելու համար։

Ռասիզմի և անհանդուրժողականության հետ պայքարի եվրոպական հանձնաժողովը միանշանակ կերպով նշել է, որ նմանատիպ գործողությունները կարող են անպատժելիության զգացում արմատավորել այն մարդկանց մոտ, որոնք ամենալուրջ բնույթի ռասիստական հանցագործություններ են կատարել (CRI(2016)17, կ. 38), իսկ Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովն Ադրբեջանի իշխանությունների տվյալ քայլը որակել է ռասայական ատելության և ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսում և հրաժարում տուժողներին իրավական պաշտպանություն տրամադրելուց (CERD/C/AZE/CO/7-9, կ.15)։

Ադրբեջանում հայատյացության հիմնախնդիրն այնպիսի ծավալների է հասել, որ Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, որը հասարակայնորեն հանդես է գալիս հօգուտ հայերի հետ ցանկացած հարաբերությունների կարգավորման, ադրբեջանական իշխանությունների կողմից ենթարկվում է ահաբեկման և հալածանքի, ինչպես դա եղավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հետ։ Համատեղ քաղաքացիական խաղաղարար նախաձեռնություններին մասնակցելն իսկ ադրբեջանական իշխանությունների համար բավարար հիմք է կեղծ քրեական գործեր հարուցելու համար։ 2014 թ․ մի շարք առաջատար ադրբեջանական իրավապաշտպաններ և լրագրողներ, որոնք մասնակցում էին վստահություն ձևավորելուն ու հասարակություններին խաղաղության նախապատրաստելուն ուղղված նախագծերին, ձերբակալվել են պետական դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։

Ավելին, ցանկացած հայկական ազգանուն ունեցող մարդ, անկախ քաղաքացիությունից և տարիքից, Ադրբեջան այցելելու փորձի ժամանակ ենթարկվում է խտրականության։ Տվյալ իրավիճակը նույնիսկ պատճառ է դարձել 2017 թ․ հուլիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ կողմից ծավալուն մեկնաբանության։ Մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչությունը ստիպված է եղել արձանագրել, որ Ադրբեջան այցելող հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիներն իսկապես ենթարկվում են խտրականության՝ ըստ էթնիկ հատկանիշի։

Չնայած միջազգային կազմակերպությունների բազմաթիվ հորդորներին՝ ադրբեջանական իշխանությունները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում՝ կատարելու խտրականության բոլոր ձևերի վերացման բնագավառում իրենց միջազգային պարտավորությունները։

Ադրբեջանում այլատյացության հետ կապված իրավիճակի շարունակական վատթարացման ֆոնին միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է՝ ազդել ադրբեջանական իշխանությունների վրա՝ ատելության քարոզի դադարեցման և դրա հարուցած բացասական երևույթների վերացման նպատակով։ Տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ հայատյացության հանրային արտահայտումն ադրբեջանական հասարակության մեջ սկսել է ընկալվել որպես նորմա։ Այդ բացասական միտումը ետ շրջելու համար անհրաժեշտ կլինի միջազգային հանրության աջակցությամբ գործուն միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան ադրբեջանական հասարակությանը ձերբազատվել իշխանությունների կողմից արմատավորվող մարդատյացության նորմերից ու կողմնորոշիչներից և բռնել առողջացման ուղին»։

դիտվել է 308 անգամ

Այս թեմայով

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan