«Ձախորդ» գողը բնակարանում տեսել էր տանտերերին ու փախել. նա արդեն ոստիկանությունում է
Մայիսի լույս 27-ի գիշերը ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երեւանի Մարգարյան փողոցի 7-րդ շենքի տներից մեկը գող է մտել։
Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգին արագ արձագանքած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ պարզել են, որ բնակարան մտած անձը, նկատելով տանտերերին, դիմել է փախուստի։
Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները օպերատիվ կերպով հայտնաբերել են բնակարան մտած անձին ու կասկածանքով բերման ենթարկել։ Երեւանի բնակիչ, 24-ամյա երիտասարդը ոստիկանությունում տվել է խոստովանական բացատրություն։ Բնակարանատիրոջից հաղորդում է ընդունվել։ Կատարվում է նախաքննություն։