Արցախի Մարտունու շրջանում 2 բնակելի տուն է այրվել
Մայիսի 28-ին՝ ժամը 22:25-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել:
Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Մարտունու ՀՓՄ-ից 2 հրշեջ մեքենա մեկնել է հրդեհի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել` ժամը 05:45-ին:
Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնից ստացված տեղեկության` նախնական տվյալներով ամբողջությամբ այրվել են Վ. Օ.-ին եւ Ս. Հ.-ին պատկանող բնակելի տները: