Դատարանների վրա հանրային ճնշումը պետք է իրականացվի օրենքի շրջանակում. ՍԴ դատավորի թեկնածու
Դատարանների վրա հանրային ճնշումը պետք է իրականացվի օրենքի շրջանակում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի քննարկման ժամանակ, մայիսի 29-ին ասել է այդ պաշտոնին հավակնող Արթուր Վաղարշյանը՝ պատասխանելով «Իմ քայլը« դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցին, որը հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում Հայաստանում վերջերս տեղի ունեցած դատարանների փակմանը քաղաքացիների խմբի կողմից հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով։ Ըստ Վաղարշյանի՝ անթույլատրել է, որպեսզի դատավորների հանդեպ կիրառվի բռնություն։
Բայց նման պատասխանը չգոհացրեց կառավարող դաշինքի պատգամավորին, որն առարկեց Վաղարշյանին։ «Նման բան չի եղել։ Դատավորն ինքն է ընկել։ Ժողովուրդը խաղաղ կանգնած էր դատարանների շենքերի առջեւ։ Ոչ մի հակաօրինական գործողություն չի եղել»,- հավաստիացրել է Պապոյանի զինակիցը։