Ալբերտ II-ը համաձայնել է հայրության թեստ անցնել
Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ II-ը համաձայնել է հայրության թեստ անցնել, հաղորդում է AP-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թեստից հրաժարվելու դեպքում նա ստիպված կլինի 5000 եվրո տուգանք վճարել:
Դելֆինա Բոելը պնդում է, որ նա Ալբերտ II-ի դուստրն է: Նա տարիներ շարունակ փորձել է ապացուցել նրա հայրությունը:
84-ամյա Ալբերտը երբեք չի հերքել, որ նրա հայրն է, սակայն մինչ այժմ հրաժարվում էր ԴՆԹ թեստ հանձնել: