Աշխարհի ամենահարուստ մարդու նախկին կինն իր կարողության կեսը կնվիրաբերի բարեգործությանը
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի նախկին կինն իր կարողության կեսը կնվիրաբերի բարեգործությանը, հաղորդում է AP-ը:
Մակկենզի Բեզոսը պաշտոնապես ամուսնալուծվել էր ապրիլին: Ինչպես հաղորդվում է, նա ստացել է Amazon-ում իր բաժնեմասը՝ ավելի քան 35 մլրդ դոլար:
Նա մտադիր է իր կարողությանը կեսը նվիրաբերել The Giving Pledge-ին, որը հիմնադրվել է 2010 թվականին ամերիկացի 40 ամենահարուստ մարդկանց կողմից: