Նոր նեյրոններ առաջանում են անգամ Ալցհեյմեր հիվանդությամբ պացիենտների ուղեղում. հետազոտություն
Նոր նեյրոններ առաջանում են անգամ Ալցհեյմեր հիվանդությամբ պացիենտների ուղեղում՝ թեեւ ավելի դանդաղ, քան մյուսների մոտ, պարզել են Իլինոիսի համալսարանի հետազոտողները (UIC): Նրանք մինչեւ 99 տարեկան մարդկանց հիպոկամպում երիտասարդ նյարդային բջիջներ են հայտանբերել:
Cell Stem Cell-ում հրապարակված հետազոտությունը կարող է օգնել արդյունավետ մոտեցումներ գտնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման համար եւ պահպանել տարեց պացիենտների կոգնիտիվ կարողությունները:
Դեռ մի քանի տասնյակ տարի առաջ հետազոտողներին հաջողվել էր վերացնել ուղեղի բջիջների վերականգնման բացակայության մասին միֆը. նրանք ապացուցել են, որ նյարդային բջիջներն այնուամենայնիվ ստեղծվում են: Այժմ գիտնականները կարողացել են ապացուցել ներյրոդեգեներատիվ խախտումներով պացիենտների ուղեղում նեյրոգենեզի առկայությունը:
Նեյրոդեգեներացիան բացասաբար է ազդում հիպոկամի վրա՝ սովորելու եւ հիշողության հատվածի:
Նոր հետազոտությունում 18 մարդու մահվանից հետո, որոնց միջին տարիքը 90.6 է, գիտնականները վերլուծել են հիպոկամի հյուսվածքը: Նրանք հայտնաբերել են, որ մեկ ուղեղին բաժին է հասնում մոտ 2000 նախկին նյարդային բջիջ եւ մոտ 150 հազար զարգացող նեյրոն:
Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ նորմալ կոգնիտիվ ունակություններով մարդկանց մոտ նոր բջիջների քանակը զգալիորեն գերազանցում է Ալցհեյմերով եւ դեմենցիայով պացիենտների մոտ նույն բջիջների քանակը:
Հեղինակները նաեւ պարզել են նաեւ, որ մարդիկ, որոնք կոգնիտիվ գործառույթների ցուցանիշներով ավելի բարձր գնահատականներ են ստացել, հիպոկամպում նեյրոնների մեծ քանակություն են ունեցել: