Տնտեսագիտականի նախկին ռեկտորը վկայի կարգավիճակ ունի
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը առանձնապես խոշոր չափերով վատնման դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի։ Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն մոտ օրերս նրան կհրավիրի հարցաքննության։
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից փոխանցվել է քննչական կոմիտե։
Ավելի վաղ ԱԱԾ–ից հայտնել էին, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով վատնման համար։ Ավելի ուշ Աթոյանի փաստաբան Լևոն Սահսկյանը հերքել, որ որ իր վստահորդին մեղադրանք է առաջադրվել։