«Ժամանակ». Յայլոյանի մարդը՝ մետրոպոլիտենի «տնօրեն»
«Ժամանակ. թերթը գրում է.
«Երևանի մետրոպոլիտենի գործով ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումներից և մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի հրաժարականից հետո օրերս նոր տնօրեն է նշանակվել:
Նոր տնօրենը՝ Գևորգ Ավետիսյանը, մեզ հասած տեղեկություններով, սակայն, համարվում է Յայլոյանի «մարդը», որի նշանակմանը նպաստել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Ժամանակին Ավետիսյանի եղբայրը եղել է Հրաչյա Սարգսյանի ղեկավարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: