Արարատի մարզում Niva-ն մխրճվել է կայանված ЗИЛ-ի մեջ․ տուժածներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Արարատի մարզում այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Դիտակ գյուղի վարչական տարածքում ВАЗ 2121 մակնիշի 35 QR 588 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է կայանված ЗИЛ մակնիշի 25 OL 178 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց Niva-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: