Ալեգրին՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի թեկնածու
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Մասիմիլիանո Ալեգրին հնարավոր է գլխավոր «Բարսելոնան»։
Իտալացի մասնագետը մտադիր էր մեկ տարի դադար վերցնել, սակայն Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Վալենսիայից» կրած պարտությունից հետո կատալոնական ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետագա պաշտոնավարումը հարցականի տակ է, եւ Ալեգրին համարվում է փոխարինողի հիմնական թեկնածուն, հաղորդում է Diario Sport-ը։
Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորում էր 2014 թվականից։ Այս ընթացքում թիմը հինգ անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, չորս անգամ՝ գավաթակիր, երկու անգամ սուպերգավաթակիր։