Դավիթ Բեկի փողոցում վրաերթի ենթարկված 38-ամյա տղամարդը մահացել է
Մայիսի 24-ին, ժամը 08.40-ին, Երեւանի Դավիթ Բեկի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա Վահագն Ավագյանին:
Նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։