21 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հերթական հավաքը տեղի կունենա հունիսի 3-11-ը: Մարզումային գործընթացը կմեկնարկի Երեւանում, կշարունակվի Սլովակիայում, որտեղ հունիսի 6-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կխաղա տեղի հասակակից հավաքականի հետ, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Հունիսի 11-ին Երեւանում կկայանա Հայաստան - Մոլդովա հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրավիրել է 21 ֆուտբոլիստների.
Դարպասապահներ
Սեւակ Ասլանյան, «Փյունիկ»
Նիկոլաոս Մելիքյան, «Արարատ-Արմենիա»
Մարկ Գրիգորյան, «Դոնաու» (Ավստրիա)
Պաշտպաններ
Ալբերտ Խաչումյան, «Արարատ-Արմենիա»
Արման Ասիլյան, «Արարատ-Արմենիա»
Հայկ Սարգսյան, «Արարատ»
Հովհաննես Նազարյան, «Արցախ»
Արման Մկչտչյան, «Լոռի»
Արթուր Խաչատրյան, «Բանանց»
Կիսապաշտպաններ
Արթուր Նադիրյան, «Փյունիկ»
Արմեն Նահապետյան, «Արարատ-Արմենիա»
Ռուդիկ Մկրտչյան, «Շիրակ»
Դավիթ Նալբանդյան, «Արարատ-Արմենիա»
Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)
Էդգար Գրիգորյան, «Բանանց»
Կարեն Մելքոնյան, «Բանանց»
Էրիկ Վարդանյան, «Բանանց»
Էդգար Մովսիսյան, «Արցախ»
Միհրան Պետրոսյան, «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)
Էրիկ Պետրոսյան, «Բանանց»