Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել։
Արթուր Ալեքսանյանը Բոլատ Թուրլըխանովի գավաթի եզրափակչում 97 կգ քաշային կարգում մրցել է ռուս Ալեքսանդր Գոլովինի հետ և հաղթել նրան 3:1 հաշվով: