Արդարադատության փոխնախարարն ընդունել է IRZ-ի ղեկավարին. առանց դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման հարցը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը:
Աննա Վարդապետյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, նշել է, որ Նախարարությունն արդյունավետ համագործակցություն ունի IRZ-ի հետ եւ հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունն ավելի կխորանա:
Ֆրանկ Հուփֆելդը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ փոխնախարարի հետ քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանն ուղղված իրավական ակտերի մշակման գործընթացում, քրեական արդարադատության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության փաստաթղթերի եւ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի արխիվացման կազմակերպման հարցերով համագործակցությանը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: