«Ժողովրդի ջանից է դուրս գալիս». շուկայում միրգն ու բանջարեղենը թանկացել է, առևտուրն էլ՝ «կանգնել» (Տեսանյութ)
«Առաջին լրատվական»-ը հարցում անցկացրեց սննդամթերքի շուկայում՝ իմանալու համար, թե արդյոք հաճախորդների կողմից նկատվում է գնաճ, թե ոչ։ Ինչպես նաև, գնաճի դեպքում հատկապես, որ սննդամթերքի գինն է բարձրացել։
Վաճառողները պատասխանեցին, որ հաճախորդների քանակը այս տարի անհամեմատ նվազել է, այդ պատճառով էլ հնարավոր է գնաճ լինի։ Հաճախորդներն էլ իրենց հերթին ասացին, որ որոշ սննդամթերքների գինը իրոք բարձրացել է։
Վաճառողներից մեկը ասաց, որ նոր կարտոֆիլը ինքը վաճառում է 500 դրամով, նախորդ տարվա 150 դրամի փոխարեն։ Պատճառը ըստ նրա կարտոֆիլի քիչ քանակությունն է։
Մանրամասները տեսանյութում՝