Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար դեռ փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության
ավտոճանապարհային տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է:
Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.
1. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
2. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն