Դատախազությունն ու դատարանները փոխկապակցված են գործել. փաստաբանը հնչեցնում է հանցավոր արարք կատարած դատավորների անուններ (տեսանյութ)
«Դատական համակարգում փոփոխություններն անխուսափելի էին։ Տարիներ շարունակ ես ինքս անվանապես բարձրաձայնել եմ դատական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների մասին, հովանավորչության մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հակոբ Ճարոյանը։
Նա նշեց, որ ընդամենը վերջերս է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իրավապահ այլ մարմինների հաղորդում ներկայացրել դատավոր Գայանե Խաչատրյանի կողմից հանցավոր արարք կատարելու վերաբերյալ։ Վարչապետի աշխատակազմից այն ուղարկվել էր արդարադատության նախարարություն, ապա՝ դատախազություն։
Փաստաբանը նման հաղորդում է ներկայացրել նաև վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի վերաբերյալ։ Հաղորդումը կրկին հանցավոր արարք կատարելու մասին է. «Հանցավոր արարքը նրանց երկուսի դեպքում էլ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելն է։ Նրանք երկուսն էլ ակնհայտ անարդար դատական ակտ են կայացրել և ենթակա են քրեական պատասխանատվության»,- մեզ հետ զրույցում ասաց Ճարոյանը՝ հավելելով, որ երկու դեպքում էլ դատախազությունը իր հաղորդումները համարել է անհիմն, և քրեական գործ չի հարուցվել: «Մինչ վարչապետի հայտարարությունը ես դեռ որևէ արդյունքի չեմ հասել, քանի որ դատավորները վստահ են եղել, որ երբեք իրենց դեմ քրեական հետապնդում չի կարող իրականացվել։ Բացի դրանից՝ տարիներ շարունակ դատախազությունն ու դատարանները փոխկապակցված են եղել, պահել են իրար, որպեսզի միմյանց նկատմամբ քրեական գործ չհարուցվի։ Դատախազության կողմից բազմաթիվ անհիմն մեղադրանքներ են եղել դատարան, և դատարանտ հաստատել, դակվել է դրանք։ Մյուս կողմից՝ էլ դատախազությունը քրեական գործ չի հարուցել դատավորների նկատմամբ, որպեսզի իրենց անհիմն մեղադրանքները դակվեն»,- ասաց փաստաբանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում: