Գերմանուհին պատկերել է մերկ Մերկելին՝ արջին նստած
Գերմանացի նկարչուհի Եկատերինա Մորեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պատկերել է մերկ, արջին նստած, հաղորդում է Bild-ը։ Նա ծրագրում է առաջիկայում այն հանձնել կանցլերի գրասենյակ։
«Եթե ոչ մի հետաքրքրություն չլինի, ես այն պարզապես կփոխանցեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»,-ասել է նա։
Նկարչուհու խոսքով՝ պատկերը կարելի է տարբեր կերպ ընկալել՝ կանցլերը նվաճում է ռուսական արջին, կամ ռուսական արջն առևանգում է նրան։