«Ռոլան Գարոս». Ֆեդերերը մեկնարկեց հաղթանակով
Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով է մեկնարկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում:
Առաջին շրջանում 37-ամյա շվեյցարացի թենիսիստը 6:2, 6:4, 6:4 հաշվով հաղթել է իտալացի Լորենցո Սոնեգոյին: Մրցախաղը տեւել է 1 ժամ 41 րոպե:
Երկրորդ շրջանում Ֆեդերերը կխաղա Գերմանիան ներկայացնող Օսկար Օտեի հետ: