Լյուիս Հեմիլթոնը՝ Մոնակոյի Մեծ մրցանակի հաղթող
Ֆորմուլա-1-ի Մոնակոյի Մեծ մրցանակում հաղթեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:
Մոնտե Կարլոյում անցկացված մրցմանը Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնին հաջորդեց «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Լյուիս Հեմիլթոնի ակումբակից Վալտերի Բոտասը:
Այս հաղթանակից հետո Լյուիս Հեմիլթոնը հավաքեց 137 միավոր եւ մեծացրեց առավելությունն ընդհանուր հաշվարկում: Վալտերի Բոտասը 120 միավորով երկրորդ տեղում է, իսկ Սեբաստիան Ֆետելը երրորդն է՝ 82 միավոր: