Կամո Հովհաննիսյանը խաղացել է Տիգրան Բարսեղյանի դեմ և խփել հաղթական գոլ (տեսանյութ)
Ղազախստանի առաջնության 12-րդ տուրում «Ժետիսուն» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության է հասել «Կայսարի» նկատմամբ:
Դաշտի տերերի հաղթական գոլը 52-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը։ Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման:
«Կայսարը» 23 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Ժետիսուն» ունի 21 միավոր։