«Փյունիկը» հաղթանակով ավարտեց Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 35-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» Երեւանի Վազգես Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց հետնապահ «Արարատին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում:
«Փյունիկից» աչքի ընկան Կառլեն Մկրտչյանը եւ Արթուր Միրանյանը, իսկ «Արարատի» կազմում հաշիվը կրճատեց Զավեն Բադոյանը:
Հանդիպումը սպասարկեցին իսպանացի մրցավարներ՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ:
32 հանդիպում անցկացրած «Փյունիկը» Հայաստանի առաջնությունն ավարտեց 60 միավորով եւ ընթացիկ առաջին տեղում է: Երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» 31 խաղից հետո ունի 58 միավոր, իսկ վերջին խաղում կհյուրընկալվի «Բանանցին»: «Փյունիկը» բաց է թողնելու վերջին տուրը: