Ավտովթար արագածոտնի մարզում
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակիկ 2-րդ վաշտի հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 25-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքից դեպի Մ-1 տանող ավտոճանապարհին բախվել են Արտաշավան գյուղի բնակիչ, 56-ամյա Սահակ Մարգարյանի վարած Mercedes մակնիշի 35 GO 918 համարանիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Սարգիս Սարգսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 GC 559 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: