Անդրեյ Տալալաև. Կյանքիս լավագույն տարին անցկացրել եմ «Փյունիկում»
«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը երեւանյան ակումբի ֆուտբոլիստներին հաջողություն է մաղթել «Արարատի» դեմ Հայաստանի առաջնության 35-րդ տուրի հանդիպումից առաջ:
«Տղաներ, դուք ինձ համար արդեն այսօր չեմպիոն եք: Պարզապես խաղացեք այնպես, ինչպես կարողանում եք: Մնացածն ամբողջ ֆուտբոլային ակումբի գործն է:
Ուրախ ու հպարտ եմ, որ Ձեզ հետ անցկացրել եմ կյանքիս լավագույն տարին»,- Facebook-ում գրել է ռուս մասնագետը:
«Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Երեւանի Վազգես Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 17:00-ին: Դա «Փյունիկի» վերջին հանդիպումն է Հայաստանի ընթացիկ առաջնությունում: Հաղթանակի դեպքում երեւանյան ակումբը 2 միավոր առաջ կանցնի «Արարատ-Արմենիայից» եւ կբարձրանա առաջին տեղ: «Արարատ-Արմենիան» եւս ունի մեկ հանդիպում եւ վերջին տուրում «Բանանցին» հաղթելու դեպքում կգրավի առաջին տեղը: