Հրեաներին զգուշացրել են, որ Գերմանիայում կիպա չկրեն
Գերմանիայի հակասեմականության պետական հանձնաժողովի ղեկավար Ֆելիքս Կլեյնը նշել է Գերմանիայում հրեաների դեմ կատարված հանցագործությունների թվի աճը: Այս առումով, նա զգուշացրել է այս ժողովրդի ներկայացուցիչներին՝ խուսափել ազգային կիպան կրելուց:
Որպես հակասեմական տրամադրությունների աճի հետևանք, հանձնակատարը նշեց հասարակության մեջ տիրող «անհնազանդությունն ու արգելքների վերացումը»: Ըստ նրա, սոցիալական ցանցերը նպաստում են իրավիճակի վատթարացմանը:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, հակասեմականության հետևանքով առաջացած հանցագործությունների թիվը 2018 թվականին աճել է 20 տոկոսով: Տասը դեպքերից իննում հանցագործները ծայրահեղ աջակողմյան շարժումների ներկայացուցիչներ են: Կլեյնը նշել է, որ մահմեդականները նույնպես գտնվում են Իսրայելի՝ Պաղեստինի հանդեպ ագրեսիայի ազդեցության տակ, հաղորդում է AFP-ն: