Ուելսում փոթորիկը մերկացրել է պատմական անտառը
Նախապատմական անտառը, որը մնացել էր ավազի և ջրի տակ 4.5 հազար տարվա ընթացքում, անսպասելիորն մերկացել է Ուելսում վերջերս տեղի ունեցած փոթորկի հետևանքով, հաղորդում է BBC-ը:
Ուժգին քամու ճնշման ներքո ծովը նահանջել է՝ մերկացնելով տորֆը, որի տակ թաքնված էին ծառերը: Այնուհետև քամին ցիրուցան է արել տորֆը:
Քարացած ծառերը կարելի է տեսնել Քերեդիգիոն կոմսության Բորտ և Ինիսլաս ծառերի շրջանում:
XVII դարում տարածվել էր առասպել ջրի տակ խորտակված քաղաքակրթության մասին: Համարվում է, որ այդ տարածքը երբեմնի բերքաբեր հող էր բնակավայրերով, որոնք պաշտպանված էին ջրհեղեղից ջրարգելակներով և ամբարակներով: Լեգենդը պատմում է, որ այդ հողը բազմիցս հեղեղվել է ուժգին փոթորիկների ժամանակ:
VI դարում այդտեղ հեղեղվել էր 16 գյուղ, որի հետևանքով զոհվել էին բազմաթիվ մարդիկ: