Խոշոր ավտովթար Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում
Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է shamshyan.com-ը:
Ժամը 09:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 AM 790 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել այն, որից հետո բախվել է երկաթե գովազդային սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 1-ին սպայական գումարատակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: Երթևեկությունը նշված հատվածում մասամբ դանդաղել էր և այն բացվեց, երբ ճանապարհային ոստիկաններն ու ու քաղաքացիները դարձի բերեցին ավտոմեքենան և տեղափոխեցին անվտանգ վայր: