Թուրքիայի քաղաքական վերնախավը ձգտում չունի Հայաստանի հետ հարաբերություն կարգավորելու. Սաֆրաստյան (Տեսանյութ)
Թուրքիայի Սահմանադրական դատարանի գնահատականը, որը կրոնի ազատության խախտում է համարել Հայոց պատրիարքի ընտրություններին խոչընդոտելը իրավական և օբյեկտիվ գնահատական է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Թուրքիայի իշխանություններն ամեն կերպ ձգձգում են այս խնդիրը։ Դա, իհարկե, քաղաքական նպատակներ է հետապնդում։ Թուրքիայի նախագահն ու իր կառավարությունը ձգտում են Պոլսո պատրիարքի ընտրության խնդիրը քաղաքական առումով տեղափոխել այնպիսի ժամանակ, երբ իրենք իրենց բոլոր ներքաղաքական խնդիրները լուծած կլինեն։
Այսօր թուրքական մամուլում քննարկվում է երկու տարբերակ. մեկը, որ պատրիարքի ընտրությունները կարող են տեղի ունենալ Պոլսի քաղաքապետի ընտրություններից հետո, որը նշանակված է հունիսի 23-ին։ Բայց ես կարծում եմ, որ ավելի հետաձգվեն ընտրությունները և տեղի ունենան արդեն խորհրդարանական ընտրություններից հետո՝ նոյեմբերի սկզբին»,-ընդգծեց Սաֆրաստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: