ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, սակայն Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի
են:
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Մայիսի 26-ին Լարսի անցակետի վրացական անկախությանը նվիրված տոնական միջոցառումների կապակցությամբ՝ ժամը 05։00-ից 19։00-ն Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:
Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին, ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է:
Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.
1. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
2.Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն